Մակա Բոճորիշվիլի - Նախարարի պաշտոնում իմ նշանակման հարցը չի քննարկվել և չի քննարկվելու
Մակա Բոճորիշվիլի - Նախարարի պաշտոնում իմ նշանակման հարցը չի քննարկվել և չի քննարկվելու

Նախարարի պաշտոնում իմ նշանակման հարցը չի քննարկվել և չի քննարկվելու,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին, անդրադառնալով արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին տեղեկատվության տարածմանը։

Ըստ Մակա Բոճորիշվիլիի՝ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Այս փուլում սա չի դիտարկվում, ճիշտ չէ։ Սպասեք այն օրվան, երբ վարչապետը կներկայացնի կաբինետը, և կտեսնեք, որ շատերը ներկայացված կլինեն այնպես, ինչպես այսօր են։ Կունենանք կառավարության նոր թիմի նկարը: Որպես նախարար՝ իմ հարցը չի քննարկվել ու չի քննարկվելու»,- ասել է Մակա Բոճորիշվիլին։