Մակա Բոճորիշվիլի. Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը օբյեկտիվորեն կգնահատի Վրաստանի առաջընթացը, այն մեզ որոշակի տեսլական կտա ԵՄ-ին ինտեգրվելու հնարավորությունների մասին
Մակա Բոճորիշվիլի. Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը օբյեկտիվորեն կգնահատի Վրաստանի առաջընթացը, այն մեզ որոշակի տեսլական կտա ԵՄ-ին ինտեգրվելու հնարավորությունների մասին

Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին ասում է, որ առաջիկա երկու շաբաթները շատ կարևոր են լինելու Եվրահանձնաժողովի եզրակացության և գնահատման հրապարակման առումով։

Նրա խոսքով, ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը օբյեկտիվորեն կգնահատի այն առաջընթացը, որը Վրաստանն արձանագրել է Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո։

«Սա մեզ որոշակի տեսլական կտա Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հնարավորությունների վերաբերյալ: Իհարկե, մենք սպասում ենք ԵՄ անդամ երկրների որոշմանը, և, հավանաբար, ընթացքում շահարկումներ կլինեն ցանկացած գաղափարի մասին՝ հաշվի առնելով, որ ԵՄ անդամ երկրները ներկայումս դիրքորոշումներ են ձևավորում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ։ Ուստի կարևոր է, որ մենք հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրենք գործընկեր երկրներին ակնկալիքների մասին և օգնենք գործընկեր երկրներում Վրաստանի համար օգտակար դիրքորոշում ձևավորել»,- ասել է Մակա Բոճորիշվիլին։