Մակա Բոճորիշվիլի. Ռոբին Դանիգանի հետ շատ արդյունավետ հանդիպում ունեցա, Վրաստան-ԱՄՆ սերտ համագործակցության մեր հավատարմությունը մնում է անսասան
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին X սոցիալական ցանցում գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դանիգանի հետ հանդիպման մասին։
Բոճորիշվիլու խոսքով՝ դեսպանի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր։
«ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի հետ շատ արդյունավետ հանդիպում ունեցա։ Քննարկեցինք երկկողմ հետաքրքրության կարևոր հարցեր։
Տասնամյակների ընթացքում մենք ստեղծել ենք ամուր գործընկերություն, և Վրաստան-ԱՄՆ սերտ համագործակցության մեր հավատարմությունը մնում է անսասան», – գրել է Մակա Բոճորիշվիլին։