Մակա Բոճորիշվիլին կմասնակցի Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը
Մակա Բոճորիշվիլին կմասնակցի Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա և կմասնակցի Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ այցի շրջանակներում Մակա Բոճորիշվիլին հանդիպում կունենա Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ, որից հետո արտաքին գործերի նախարարները հայտարարություններ կանեն մամուլի համար։

Նախատեսվում է նաև հանդիպում Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։