Մակա Բոճորիշվիլի․ Մեզ համար կարևոր է, որ մեր գործընկերները ունենան ճիշտ տեղեկատվություն Վրաստանի վերաբերյալ և որ միջազգային հարաբերությունները կառուցվեն ազգային շահերից ելնելով
Մակա Բոճորիշվիլի․ Մեզ համար կարևոր է, որ մեր գործընկերները ունենան ճիշտ տեղեկատվություն Վրաստանի վերաբերյալ և որ միջազգային հարաբերությունները կառուցվեն ազգային շահերից ելնելով

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին Լյուքսեմբուրգում՝ Եվրոպայի խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է անցկացրել Հունգարիայի, Լիխտենշտեյնի և Սերբիայի արտգործնախարարների հետ։

Ինչպես նշել է Բոճորիշվիլին, կարևոր է գործընկերների հետ սերտ հարաբերությունները, որպեսզի նրանք ունենան Վրաստանի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն։

«Նման ձևաչափերը միշտ էլ լավ հնարավորություն են ընձեռում, որպեսզի ունենամ երկկողմ հանդիպումներ գործընկեր նախարարների հետ, և, իհարկե, այս անգամ ևս օգտվեցի այդ հնարավորությունից։ Ես մի շարք հանդիպումներ ունեցա իմ գործընկերների հետ։ Մեզ համար կարևոր է, որ Եվրամիության անդամ երկրների, մեր գործընկերների և Եվրոպայի խորհրդի անդամների հետ ունենանք սերտ համագործակցային հարաբերություններ և հնարավորինս փորձենք ապահովել, որ Վրաստանի վերաբերյալ գոյություն ունենան ճիշտ ընկալումներ և տեղեկություններ։ Մեր միջազգային հարաբերությունները պետք է կառուցվեն մեր ազգային շահերից ելնելով», – նշել է Մակա Բոճորիշվիլին։