Մակա Բոչորիշվիլի. Մենք շատ ամուր քաղաքականություն ունենք Ուկրաինայի նկատմամբ, մենք աջակցում ենք միջազգային նորմերի իրականացմանը սկզբունքների մակարդակով, այստեղ զարմանալի ոչինչ չկա
Մակա Բոչորիշվիլի. Մենք շատ ամուր քաղաքականություն ունենք Ուկրաինայի նկատմամբ, մենք աջակցում ենք միջազգային նորմերի իրականացմանը սկզբունքների մակարդակով, այստեղ զարմանալի ոչինչ չկա

«Մենք հետևողական ենք Ուկրաինայի հանդեպ մեր դիրքորոշման մեջ, մեր բոլոր որոշումները և աջակցությունը լիովին համահունչ են այս քաղաքականությանը», – այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանը սկզբունքային մակարդակով աջակցում է միջազգային նորմերի պահպանումը։

«Մենք Ուկրաինայի նկատմամբ մշտապես հետևողական ենք եղել, դա բազմիցս ընդգծել ենք։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է ձևավորված, և դրան համապատասխան են մեր բոլոր որոշումները։ Եթե այսօր ինչ-որ մեկը զարմանում է, ապա դա ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիաների արդյունք է։ Զարմանալի ոչինչ չկա։ Մենք ունենք հստակ ձևավորված քաղաքականություն Ուկրաինայի ուղղությամբ և աջակցում ենք միջազգային նորմերի կատարումը՝ սկզբունքային մակարդակով։ Սա մեզ համար չափազանց կարևոր է։

Սակայն կրկին ուզում եմ ընդգծել՝ մեր որոշումները բխում են նրանից, որ չենք ցանկանում վտանգ ստեղծել մեր երկրի համար։ Չպետք է ընդունենք այնպիսի որոշումներ, որոնք կարող են հարցականի տակ դնել Վրաստանի անվտանգությունը», – հայտարարել է Բոչորիշվիլին։