ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ղարաբաղյան խնդրին, որին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ղարաբաղյան խնդրին, որին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։

ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչի խոսքով՝ ճգնաժամին վերջ դնելու միակ միջոցը բռնության դադարեցումն է և կայուն խաղաղության ապահովումը։

«Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներով՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը», – ասել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Միաժամանակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին հաղորդագրությունները, սակայն այժմ բռնության ամբողջական դադարեցման անհրաժեշտություն կա։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղում ապրող խաղաղ բնակչության, հատկապես երեխաների պաշտպանությունը լիարժեք ապահովելու համար։ Չի կարելի կասկածի տակ դնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Բերբոկը։