ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը մեղադրում է արևմտյան երկրներին Ալեքսեյ Նավալնիի մահը քաղաքականացնելու մեջ
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը մեղադրել է արեւմտյան երկրներին Ալեքսեյ Նավալնիի մահը քաղաքականացնելու մեջ։
Վասիլ Նեբենզիան նշել է, որ Նավալնիի մահվան հետաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ մահվան ստույգ պատճառը չի պարզվել։
«Մեր արևմտյան գործընկերները շտապեցին պնդել, որ մահը Պուտինի ռեժիմի պատասխանատվությունն է»,- նշել է Նեբեզնիան։
Բացի այդ, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով մի քանի երկրներ կանչել են Ռուսաստանի դեսպանին իրենց երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան և Շվեդիան։