ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ. Ջո Բայդենը կարող է Իսրայելին ասել, բավական է, նա պետք է դադարեցնի պաղեստինցի ժողովրդի սպանդը Գազայի հատվածում
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել Իսրայելին «բավական է», և օգնել նրանց «դադարեցնել պաղեստինցի ժողովրդի դեմ իրականացված ջարդը»։
«Ջո Բայդենը կարող է Իսրայելին ասել՝ բավական է։ Դուք պետք է դադարեցնեք այս ջարդը Պաղեստինի ժողովրդի դեմ Գազայի հատվածում։ Թող սա կանգ առնի: Թող մարդասիրական օգնությունը գործի։ Ինչպես նշել է Եգիպտոսից մեր եղբայրը, մեզ անհրաժեշտ է քաղաքական գործընթաց, որը հնարավորինս արագ կավարտի օկուպացիան և կիրականացնի երկու պետությունների լուծման շուրջ համաշխարհային կոնսենսուս»,- ասել է Մանսուրը։
Միաժամանակ ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցի պայթյունի համար։
«Նրանց նպատակն է տարհանել կամ հարձակվել հիվանդանոցների վրա: Նրանք պատասխանատու են այս հանցագործության համար, և չեն կարող պատմություններ հորինել այն փոխելու համար», – ասել է Ռիադ Մանսուրը։