ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի այսօր
ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի այսօր

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 10-ին քվեարկություն կանցկացնի Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ երկիր դառնալու իրավունքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Բանաձևի ընդունումը նշանակում է, որ Պաղեստինը կճանաչվի որպես պետություն։ Քվեարկությունը նախ կանցկացվի ՄԱԿ-ի վեհաժողովում, որից հետո բանաձևը կուղարկվի Անվտանգության խորհուրդ։

Անցյալ ամիս, ԱՄՆ-ի վետոյի պատճառով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ ընդունել Պաղեստին պետությանը որպես լիիրավ անդամ ընդունելու մասին բանաձև։ Բանաձևի նախագծով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկվել է ճանաչել Պաղեստին պետությունը որպես ՄԱԿ-ի անդամ, ինչի համար անհրաժեշտ էր Անվտանգության խորհրդի հաստատումը:

Տեղեկության համար նշենք, որ 2012 թվականին Պաղեստինին ՄԱԿ-ում շնորհվել է դիտորդ պետության կարգավիճակ։

Նախօրեին իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իռլանդիան, Իսպանիան և ԵՄ այլ երկրներ պատրաստվում են ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն։ Պաշտոնական որոշում կարող է կայացվել մինչև մայիսի 21-ը։