ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան. Հումանիտար օգնության վրա ուշադրությունը կտրված է իրականությունից, ՄԱԿ-ը պետք է կենտրոնանա պատանդների հումանիտար ճգնաժամի վրա
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան. Հումանիտար օգնության վրա ուշադրությունը կտրված է իրականությունից, ՄԱԿ-ը պետք է կենտրոնանա պատանդների հումանիտար ճգնաժամի վրա

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը քննադատել է Անվտանգության խորհրդի բանաձևը՝ ասելով, որ օգնության վրա կենտրոնացումը «անհարկի է և իրականությունից կտրված»:

«Իսրայելն արդեն թույլատրում է անհրաժեշտ մասշտաբով օգնություն տրամադրել։ ՄԱԿ-ը պետք է կենտրոնանար պատանդների հումանիտար ճգնաժամի վրա»,- ասել է Գիլադ Էրդանը։

Միաժամանակ Էրդանը շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ-ին՝ աջակցության համար։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը հավանություն է տվել Գազայի հատվածում հումանիտար դադարները երկարաձգելու մասին բանաձեւին՝ հումանիտար օգնության անխափան և արագ առաքման հնարավորություն տալու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը վետո էր դրել նախորդ բանաձեւերի նախագծերի վրա, այժմ ձեռնպահ է մնացել քվեարկությունից։