ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանին պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անհապաղ հրաժարականը
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանին պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անհապաղ հրաժարականը

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանին պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անհապաղ հրաժարականը։ Այս մասին Իսրայելի դեսպանը գրել է սոցիալական ցանցում։

«Գլխավոր քարտուղարը, ով գիտակցաբար մասնակցում է երեխաների, կանանց և տարեցների զանգվածային սպանությունների արշավին, պիտանի չէ ղեկավարելու ՄԱԿ-ը: Կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ. Ոչ մի արդարացում կամ իմաստ չկա խոսել նրանց հետ, ովքեր համակրում են Իսրայելի քաղաքացիների և հրեա ժողովրդի դեմ կատարված վատթարագույն վայրագություններին: Խոսքեր պարզապես չկան»,- գրել է Իսրայելի դեսպանը։

Իսրայելցի դիվանագետին զայրացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը, ով ասել է, որ «Համասի» հարձակումները վակուումում չեն եղել, Պաղեստինի ժողովուրդը 56 տարվա շարունակական օկուպացիայի է ենթարկվել։