ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իսրայելի դեմ հակահարված տալու կարիք չի լինի, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը
Իրանն ասում է, որ կարիք չի ունենա հակահարված տալ Իսրայելին, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
«Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները Դամասկոսում մեր դիվանագիտական հաստատությունների դեմ և հետագայում մեղավորներին պատասխանատվության ենթարկի, ապա Իրանի կողմից այս ստահակ ռեժիմին պատժելը կարող է անհրաժեշտ չլինել»,- ասվում է հայտարարության մեջ։
Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսարանի ռմբակոծության հետևանքով զոհվել է 7 իրանցի զինվորական, այդ թվում՝ երկու գեներալ։
Իրանը հարձակման մեջ մեղադրում է Իսրայելին: