ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի նիստը առաջին անգամ ղեկավարելու է Դոնալդ Թրամփը
ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի նիստը առաջին անգամ ղեկավարելու է Դոնալդ Թրամփը

ՄԱԿ-ում այսօր տեղի է ունենալու անվտանգության խորհրդի նիստ, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ղեկավարելու է առաջին անգամ:

Նիստի հիմնական թեման մասսայական ոչնչացման զենքի չտարածումն է: ԱՄՆ-ի նախագահը շեշտը դնելու է Սիրիայի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառման վրա:

Սկզբում ծրագրվում էր, որ անվտանգության խորհրդի նիստի հիմնական թեման լինելու էր Իրանի հարցը, սակայն օրվա ընթացքում օրակարգը ընդլայնվեց:

Ծրագրված նիստի մասին հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի փոխնախարարը: Աբար Արգչիի խոսքերով, ԱՄՆ-ն Թրամփի դիրքորոշման պատճառով, անվտանգության խորհրդի նիստին կմնա մեկուսացման մեջ:

Մինչ այդ, Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր բանավեճի ժամանակ և Իրանին մեղադրել մերձավոր արևելքի տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման մեջ: