ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն ասում է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևը պատրաստ է քվեարկության
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն ասում է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևը պատրաստ է քվեարկության

Մի քանի ուշացումներից հետո Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման մասին բանաձեւը պատրաստ է քվեարկության, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

«ԱՄՆ-ը պատրաստ է քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին։ Անցած շաբաթվա ընթացքում մենք աշխատել ենք Էմիրությունների, Եգիպտոսի և այլ երկրների հետ՝ առաջարկելու բանաձև, որին մենք կարող ենք աջակցել: Այժմ մենք ունենք այս բանաձեւը եւ պատրաստ ենք քվեարկության»,- լրագրողներին ասել է Թոմաս-Գրինֆիլդը։

Սպասվում է, որ բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա այսօր։

«Եթե բանաձեւը ներկայացվի այնպես, ինչպես կա, մենք կարող ենք աջակցել։ Բանաձևը կաջակցի Եգիպտոսի առաջնահերթությունը՝ ապահովելու, որ մենք մեխանիզմ ստեղծենք՝ հեշտացնելու մարդասիրական օգնությունը»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը: