ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան. Մոսկվայի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ ցույց են տալիս, թե որքան հուսահատ է Ռուսաստանը
Հյուսիսային Կորեայի հետ համագործակցելով՝ Ռուսաստանը հուսահատություն է ցուցաբերում,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս Գրինֆիլդը։
Գրինֆիլդը նշել է, որ «Մոսկվայի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ ցույց են տալիս, թե որքան հուսահատ է Ռուսաստանը»։
Այսօր Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունն ու ռազմավարական համագործակցությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կօգնի Հյուսիսային Կորեային տիեզերական արբանյակներ ստեղծելու հարցում։
Առայժմ ոչ մի ղեկավար չի մեկնաբանել սպառազինության պայմանագրի հնարավոր ստորագրումը։