ՄԱԿ-ում 141 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, աջակցել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտող բանաձեւին
ՄԱԿ-ում 141 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, աջակցել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտող բանաձեւին

ՄԱԿ-ը ճնշող մեծամասնությամբ աջակցել է բանաձեւին, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ կոչ է անում անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի արտահերթ նստաշրջանում բանաձեւին աջակցել են 193 անդամ երկրներից 141-ը, այդ թվում՝ Վրաստանը։ Ընդամենը հինգ երկիր դեմ է արտահայտվել՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան, իսկ 35 անդամներ ձեռնպահ են մնացել, այդ թվում՝ Հայաստանն ու Չինաստանը։

94 երկրների կողմից համահեղինակված բանաձեւում ասվում է, որ ՄԱԿ-ը «խստորեն դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։