ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր ընդունել է Վրաստանի մասին բանաձև
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր ընդունել է Վրաստանի մասին բանաձև՝ «Համագործակցություն Վրաստանի հետ»:
Բանաձևը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի նիստին ներկայացրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին:
Ինչպես հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում, Զալկալիանին եր ելույթում խոսել է Վրաստանի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև գոյություն ունեցող սերտ համագործակցության մասին:
Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, վրացական կողմից նախաձեռնած բանաձևի քննարկման ժամանակ, Վրաստանին աջակցող հայտարարություններ են արել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Ավստրալիայի պատվիրակությունները: