ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պահանջում է հետաքննել Արչիլ Տատունաշվիլու գործը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Արչիլ Տատունաշվիլու գործով պահանջում է անցկացնել հետաքննություն և հայտնում պատրաստակամություն, աջակցել այս գործընթացին,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Նշված հարցի մասին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը «Թվիթերի» պաշտոնական էջում հայտարարում է. «Վրդովված ենք փետրվարի 22-ին, Ցխինվալիում, բանտարկությունում գտնվող Վրաստանի քաղաքացու, Արչիլ Տատունաշվիլու մահվան պատճառով: Պահանջում ենք, թափանցիկ կերպով հետաքննել նրա մահվան փաստը, պատրաստակամություն ենք հայտնում, աջակցել այդ գործընթացին»: