ՄԱԿ. Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են արել 24 ժամվա ընթացքում տարհանել Գազայի հյուսիսից մեկ միլիոն պաղեստինցիների
Իսրայելի պաշտպանության ուժերը ՄԱԿ-ին ծանուցել են, որ 24 ժամվա ընթացքում Գազայից հյուսիս գտնվող պաղեստինցի ողջ բնակչությունը պետք է տարհանվի հարավային Գազա,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա տեղեկություններով՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կարող են նախապատրաստվել ցամաքային ներխուժման։
Նախազգուշացումը վերաբերում էր ՄԱԿ-ի աշխատակիցներին և այդ տարածքներում տեղակայված ՄԱԿ-ի հաստատություններում ապաստանածներին։
«ՄԱԿ-ը անհնար է համարում, որ նման շարժումը տեղի ունենա առանց ավերիչ հումանիտար հետեւանքների»,- ասել է Դյուժարիկը։