ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 3 752 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 250 երեխա

14:51, 18.05.2022

ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 3 752 խաղաղ բնակիչ է զոհվել, 4 062-ը՝ վիրավորվել։ Մահացածների թվում կա 250 երեխա։

ՄԱԿ-ը նշում է, որ այս տվյալները ճշգրիտ չեն, իսկ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ ինտենսիվ ռազմական գործողություններ տեղի ունեցող տարածքներից տեղեկատվությունը չի կարող ստուգվել։

Մասնավորապես, ՄԱԿ-ը Մարիուպոլից, Իզյումից և Պոպասնայայից զոհերի մասին ամբողջական տեղեկատվություն չունի։ Մարիուպոլի քաղաքապետի խոսքով, քաղաքում զոհվել է առնվազն 20 հազար մարդ։

Նմանատիպ