ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինան լքել է մինչև 5,5 միլիոն փախստական

22:57, 30.04.2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինան լքել է մինչև 5,5 միլիոն փախստական։ Այս մասին տեղեկություն է տարածում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Գրասենյակի տվյալներով՝ ապրիլի 29-ի դրությամբ Ուկրաինայից հեռացել է 5 468 629 մարդ։ Փախստականների մեծ մասը՝ ավելի քան երեք միլիոն մարդ, տեղափոխվել է Լեհաստան, որին հաջորդում են Ռումինիան, Ռուսաստանը, Հունգարիան, Մոլդովան, Սլովակիան և Բելառուսը։

Միաժամանակ, Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, Ուկրաինայում լրացուցիչ 7,7 միլիոն մարդ դարձել է ներքին տեղահանված։ Կազմակերպությունը պարզաբանում է, որ նշված անձինք չեն լքել Ուկրաինան, այլ ստիպված են եղել լքել իրենց տները պատերազմի պատճառով։

Նմանատիպ