ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելի օդային հարվածների պատճառով վերջին օրերին Լիբանանից Սիրիա է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ
Իսրայելի օդային հարվածների պատճառով վերջին օրերին Լիբանանից Սիրիա է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Հոսքը շարունակվում է»,- ասել է Գրանդին՝ նշելով, որ ՄԱԿ-ի աշխատակազմն օգնություն է ցուցաբերում ներքին տեղահանվածներին չորս սահմանային անցակետերում։
Լիբանանի կառավարության տվյալներով՝ Լիբանանից Սիրիա տեղափոխվածների թվում են 36 հազար սիրիացիներ և ավելի քան 41 հազար լիբանանցիներ։