ՄԱԿ-ի տվյալներով՝ երեք միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան

17:23, 15.03.2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ երեք միլիոն մարդ արդեն լքել է Ուկրաինան։

Կազմակերպության ներկայացուցիչ Փոլ Դիոնի խոսքով՝ երեք միլիոնից 1,4 միլիոնը երեխաներ են, իսկ 157 հազարը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Ամենից շատ 1,8 միլիոն մարդ տեղափոխվել է Լեհաստան:

Օրեր առաջ Վարշավայում և Կրակովում հայտարարեցին, որ սպառվել են նոր փախստականներ ընդունելու բոլոր հնարավորությունները։

Ուկրաինայից փախստականների մեծ հոսքի պատճառով Եվրահանձնաժողովից օգնություն է խնդրել նաև Չեխիան և խնդրել փախստականների համար մոդուլային բնակարաններ փոխանցել։ Փետրվարի 24-ից հետո Չեխիա է տեղափոխվել 200 հազար ուկրաինացի։

Նմանատիպ