ՄԱԿ-ի տեղեկություններով Անտոնիո Գուտերեշը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է
ՄԱԿ-ի տեղեկություններով Անտոնիո Գուտերեշը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստան ներխուժումն Ուկրաինա եղել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում։Այս մասին ասված է ՄԱԿ-ի տարածած տեղեկատվության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կազանում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ՝ ԲՐԻԿՍ -ի գագաթնաժողովի շրջանակներում։

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի տեղեկատվության մեջ, հանդիպման ընթացքում Գուտերեշը ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումը, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում։ Բացի այդ, նա ընդգծել է ՄԱԿ-ի աջակցությունը խաղաղությանը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր համոզմունքն է հայտնել, որ Սև ծովում նավարկության ազատությունը չափազանց կարևոր է Ուկրաինայի, Ռուսաստանի և աշխարհի պարենային ու էներգետիկ անվտանգության համար։ Գուտերեշը լիովին աջակցում է այս ուղղությամբ բանակցությունների շարունակությանը և իր երախտագիտությունն է հայտնում Թուրքիայի կատարած աշխատանքի համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Բացի այդ, ըստ ՄԱԿ-ի, Գուտերեշն ու Պուտինը քննարկել են Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը, մասնավորապես՝ Գազայում և Լիբանանում հրադադարի անհրաժեշտությունը և տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը։