ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ աշխարհում կա 120 միլիոն փախստական, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ աշխարհում կա 120 միլիոն փախստական, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Նրանցից 47 միլիոնը երեխաներ են, իսկ 2 միլիոնը ծնվել են փախստականների մեջ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 68 միլիոն մարդ ներքին տեղահանվածներ են։ 32 միլիոն մարդ գտնվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի պաշտպանության ներքո։ 7 միլիոնը ապաստան հայցողներ են, 6 միլիոնը՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձինք, իսկ 6 միլիոնը՝ պաղեստինցի փախստականներ, որոնք նույնպես գտնվում են ՄԱԿ-ի գործակալության պաշտպանության մանդատի ներքո։ Նրանցից մոտ 1,3 միլիոնը գտնվում են պաղեստինյան տարածքներում։
Աֆղանստանը, Սիրիան, Վենեսուելան, Ուկրաինան և Հարավային Սուդանը հինգ երկրներն են, որտեղից ամենից շատ փախստականներ են հոսում։ Նրանց թիվը գերազանցում է 26 միլիոնը։
Կոլումբիան, Գերմանիան, Իրանը, Պակիստանը և Թուրքիան հինգ երկրներն են, որոնք ամենաշատ փախստականներն են ապաստանել։ Նրանց թիվը այս երկրներում 14,6 միլիոն է։
120 միլիոն փախստականներից 47 միլիոնը երեխաներ են։
Նշենք, որ 2003 թվականին աշխարհում փախստականների թիվը կազմում էր 39 միլիոն, 2013 թվականին այս ցուցանիշը կազմում էր 51 միլիոն։
Փախստականների համաշխարհային օրը նշվում է հունիսի 20-ին։