ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչն ասում է, որ Գազայի բնակչության կեսը սովամահ է լինում, իսկ հատվածում ապրող տասը մարդկանցից ինը օրական սնունդ չի ստանում
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Կարլ Սկաուն ասում է, որ Գազայի բնակչության կեսը սովամահ է։ Գազայում ապրող 10 մարդկանցից ինը օրական բավարար սնունդ չի ստանում։
ՄԱԿ-ի ծրագրի ներկայացուցչի խոսքով՝ Գազայի հատվածում ընդգրկված է անհրաժեշտ պաշարների միայն մի մասը։ Ինչպես ասաց Սկաուն, տեղում տիրող պայմանների պատճառով մարդասիրական բեռների առաքումը գրեթե անհնար է։
Կարլ Սկաուն և Պարենի համաշխարհային ծրագրի թիմն այս շաբաթ Գազայի հատվածում էին:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1200 մարդ, Իսրայելը ռազմական գործողություն սկսեց այդ հատվածում և սահմանափակեց մարդասիրական բեռների և վառելիքի մուտքը անկլավ: «Համաս»-ին ենթակա առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողության արդյունքում Գազայում մահացածների թիվը գերազանցում է 17700-ը, որից ավելի քան 7000-ը երեխաներ են։