ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ասում է, որ Գազայի հատվածում իրավիճակն աղետալի է, և օգնության մատակարարումը չպետք է դադարեցվի
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ասում է, որ Գազայի հատվածում իրավիճակն աղետալի է, և օգնության մատակարարումը չպետք է դադարեցվի

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարում է, որ Գազայի հատվածում պարենամթերքի, ջրի, էլեկտրաէներգիայի և վառելիքի բացակայության պատճառով տիրող իրավիճակը աղետալի է, և օգնության մատակարարումը չպետք է դադարեցվի։

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները նշում են, որ Գազայի հատվածում վիճակը ծանր է, և մարդկանց մեծ մասը սովի եզրին է։

Այսօր առավոտյան մարդասիրական օգնություն է մտել Գազայի հատված։ Մասնավորապես, մարդասիրական բեռներով բեռնված 20 բեռնատարներ այսօր Գազա են մտել Ռաֆահի սահմանային հատվածով։