ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության նախարարություն - օգոստոսին բուսական յուղը թանկացել է 5,9 իսկ շաքարավազը 6,7 տոկոսով
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գների ինդեքսը, որն արտացոլում է սպառողական զամբյուղի 5 հիմնական ապրանքի (կաթ, հացահատիկ, բուսական յուղ, շաքարավազ, միս) միջազգային գների փոփոխականությունը, օգոստոսին աճել է 2,0 տոկոսով և կազմել 96,1 միավոր: Նշվածը, 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ 7 տոկոսով ավել է,- այս մասին ասված է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից տարածված տեղեկության մեջ:
Կազմակերպության տվյալներով, օգոստոսին, բուսական յուղի գինը, նախորդ, հուլիս ամսի հետ համեմատ աճել է 5,9% -ով: Գների աճը վերաբերել է ինչպես արմավենու, այնպես էլ արևածաղկի յուղին: Գնաճի պատճառը, արտադրության գործընթացում ստեղծված խափանումներն էին և համաշխարհային մասշտաբով արտադրանքի վրա պահանջարկի աճը: 6,7 տոկոսով է ավելացել FAO-ի շաքարավազի գնի ինդեքսը, ինչը պայմանավորված է շաքարավազի ամենախոշոր արտադրող երկրում, Թայլանդում, ինչպես նաև Եվրամիությունում արտադրության խափանումը և Չինաստանի կողմից արտադրանքի վրա պահանջարկի աճը: