ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Պարենի ազգային գործակալության կողմից Վրաստանում իրականացվող նախագիծն ներդրվել է հինգ երկրներում
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետներն այցելել են Կարիբյան ծովի հինգ երկրներ։ Տեղեկությունը տարածում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Նրանց տվյալներով՝ այցի նպատակը նշված երկրներում Վրաստանում ստեղծված «կենդանիների նույնականացման-գրանցման և հետագծելիության համակարգի» տեղափոխումն ու հաջող ներդրումն էր։ NAITS-ն իրականացվում է Պարենի ազգային գործակալության կողմից՝ FAO-ի տեխնիկական աջակցությամբ:
«Այս փուլում NAITS-ն արդեն ներդրվել է միջազգայնորեն հետևյալ երկրներում, երբ նրանք հետաքրքրություն են հայտնել համակարգի նկատմամբ՝ Անտիգուա և Բարբուդա, Բարբադոս, Գայանա, Սենթ Լյուսիա և Սենթ Վինսենթ և Գրենադիններ: Համակարգն իրականացվում է ևս երկու երկրներում՝ Հյուսիսային Մակեդոնիայում և Մավրիկիոսում։
NAITS-ը էլեկտրոնային հարթակ է, որը գրանցում է տարբեր տվյալներ Վրաստանում օրինական ճանաչելի ընտանի կենդանիների վերաբերյալ: Ծրագիրը ծառայում է երկրում պարենային ռիսկերի նվազեցմանը և անասնաբուծության ոլորտում արտադրողականության բարձրացմանը։ NAITS-ը նպատակ ունի բարելավել կենդանիների առողջությունը և սննդի անվտանգությունը կենդանիների և նրանց արտադրանքի հետագծելիության միջոցով: Այն օգնում է ֆերմերներին մուտք գործել տարածաշրջանային և միջազգային շուկաներ և բավարարել ԵՄ շուկայի ներմուծման պահանջները: Ծրագիրը կարևոր դեր է խաղում նաև Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման գործում»,- ասված է տեղեկատվության մեջ։