ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալությունում ասում են, որ Գազայի բնակիչները ներխուժել են պահեստներ և բաշխման կենտրոններ
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալությունում ասում են, որ Գազայի բնակիչները ներխուժել են պահեստներ և բաշխման կենտրոններ

Գազայի բնակիչները ներխուժել են պահեստներ և բաշխման կենտրոններ հարավային և միջին գոտիներում։ Վերցվել են ալյուր և այլ հիմնական պարագաներ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալությունը։

«Սա մտահոգիչ նշան է, որ քաղաքացիական կարգը սկսում է տապալվել երեք շաբաթ տևած պատերազմի և պաշարման պատճառով: Մարդիկ վախեցած են, հիասթափված ու հուսահատ։ Լարվածությունն ու վախն ավելի են սրվում կապի գծերի անջատմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության տարածած հայտարարության մեջ չի նշվում, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այս միջադեպը։