ՄԱԿ-ի ներկայացուցիչ Հանս Գրունդբերգը հայտարարում է, որ Եմենը լայնամասշտաբ պատերազմի վերադառնալու ռիսկի տակ է

22:26, 13.08.2026
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Հանս Գրունդբերգի հայտարարությամբ՝ Եմենը լայնամասշտաբ պատերազմի վերադառնալու ռիսկի տակ է։
Բացի այդ, կազմակերպությունում հայտարարել են, որ երկրի բնակչության ավելի քան կեսը սննդի սուր պակաս է զգում։ Ինչպես նշել է բարձրաստիճան պաշտոնյան, Եմենի ճակատային գծում ռազմական ակտիվություն է նկատվում մի քանի շրջաններում։
Հանս Գրունդբերգի խոսքով՝ «Հուսիներ» խմբավորման վերջին հարձակումները զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի պատճառ են դարձել։ Հանս Գրունդբերգը նաև նշել է, որ Կարմիր ծովում և Ադենի ծոցում գտնվող առևտրային նավերի վրա «Հուսիների» վերսկսված հարձակումները Եմենին ավելի լայն տարածաշրջանային հակամարտության մեջ ներքաշվելու ռիսկի առաջ են կանգնեցնում այն ժամանակ, երբ Եմենում հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։
Ի գիտություն՝ Եմենի կառավարությունը և «Հուսիները» 2022 թվականի ապրիլի 1-ին համաձայնվել էին երկամսյա ազգային զինադադարի։

Նմանատիպ