ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Գազայում հակամարտությունը անտառային հրդեհ է, որը կարող է տարածվել ողջ տարածաշրջանում
Գազայի հակամարտությունը անտառային հրդեհ է, որը կարող է տարածվել ողջ տարածաշրջանի վրա,- հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը՝ Փարիզում կայացած համաժողովում, որտեղ քննարկվում է Գազային մարդասիրական օգնության հարցը։
«ՄԱԿ-ը չի կարող միակողմանի առաջարկի մաս լինել՝ Գազայի հարյուր հազարավոր հուսահատ խաղաղ բնակիչներին տեղափոխել անվտանգ գոտիներ»,- ասել է Մարտին Գրիֆիթսը։
Գրիֆիթսը հավելել է, որ շատ է քննարկվել հումանիտար դադարների կարևորությունը, և նա չի հերքում այդ դադարի կարևորությունը։ Սակայն ՄԱԿ-ի ներկայացուցիչը բացատրում է, որ դա նույնը չէ, ինչ հրադադարը։
Մոտ 80 երկրներ և միջազգային կազմակերպություններ հավաքվել էին Փարիզում՝ համակարգելու օգնության մատակարարումը և գնահատելու, թե ինչպես լավագույնս օգնել վիրավորներին: