ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Գազայի հատվածում ապաստարանի ռմբակոծության հետեւանքով հրդեհ է բռնկվել, կան տուժածներ
Գազայի հատվածում ապաստանի ռմբակոծության հետեւանքով շենքում հրդեհ է բռնկվել, կա տուժած, այս մասին հայտնում է Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի ՄԱԿ-ի ղեկավար Թոմաս Ուայթը։
ՄԱԿ-ի գործակալության ղեկավարի խոսքով՝ ապաստարանում եղել է 10 հազար մարդ։
Թոմաս Ուայթի խոսքով՝ երկու օր է արգելված է անվտանգ մուտքը կենտրոն, և մարդիկ չեն կարողանում դուրս գալ ողբերգական միջադեպի հետևանքով։
Ի պատասխան ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող կենտրոնում հրդեհի մասին հարցերին, Իսրայելի պաշտպանության ուժերը նշել են, որ կենտրոնի մոտ գտնվող մեծ տարածքը կարևոր բազա է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների համար:
«Արևմտյան Խան Յունիսում ՀԱՄԱՍ-ի ռազմաբազայի ապամոնտաժումը գործողության տրամաբանության հիմքն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։