ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը քննադատում է Իսրայելին Հորդանան գետի արեւմտյան ափին ավելի քան 500 պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը քննադատում է Իսրայելին Հորդանան գետի արեւմտյան ափին ավելի քան 500 պաղեստինցիների սպանության համար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը քննադատում է Իսրայելին և կոչ է անում դադարեցնել իսրայելական զինված ուժերի և վերաբնակիչների բռնությունները, որոնք պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 500 պաղեստինցի են սպանել Հորդանան գետի Արևմտյան ափին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափին «անհարկի և անհամաչափ» ուժ է կիրառում։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից հայտնում են, որ իրենք դատապարտում են տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու համակարգված մերժումը։

Ինչպես նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը, նրանք ուսումնասիրել են մահացած պաղեստինցիների 505 փաստագրված դեպքերից 80 դեպք։ Իսրայելական անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների միջազգային նորմերի շարունակական խախտումները, անհարկի և անհամաչափ մահաբեր ուժի կիրառումը, նպատակային և ծրագրված սպանությունների աճող թիվը բացահայտվել է», – նշում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը:

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ «Հորդանան գետի արեւմտյան ափին սպանվածների թվում կան քարերով կամ ճայթրուկներով զինված երեխաներ, որոնք կյանքին ակնհայտ անմիջական վտանգ չեն ներկայացրել»։

Նշենք, որ իսրայելական անվտանգության ուժերը վերջին ամիսներին ռեյդեր ու խիստ միջոցառումներ են իրականացնում Հորդանան գետի արեւմտյան ափում, որոնց շրջանակներում հազարավոր մարդիկ են ձերբակալվել։

«Նման հանցագործությունների համապարփակ անպատժելիությունը վաղուց սովորական բան է օկուպացված Արեւմտյան ափում: Նման անպատժելիությունը բարենպաստ միջավայր է ստեղծել Իսրայելի անվտանգության ուժերի կողմից ավելի ու ավելի շատ անօրինական սպանությունների համար»,- ասել է Ֆոլկեր Թյուրքը։