ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Վենեսուելայում միջազգային իրավունքի խախտում է
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Վենեսուելայում միջազգային իրավունքի խախտում է: Կազմակերպությունը կոչ է անում միջազգային հանրությանը հստակորեն արտահայտել իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը մտավախություն ունի, որ ԱՄՆ գործողությունը կարող է վատթարացնել Վենեսուելայում ստեղծված իրավիճակը: Նրանք ասում են, որ ԱՄՆ գործողությունները ցույց են տալիս, որ հզոր երկրները կարող են անել այն, ինչ ուզում են։
Sky News-ի փոխանցմամբ՝ մի շարք համաշխարհային առաջնորդներ ձեռնպահ են մնացել ԱՄՆ-ին և նրա առաջնորդ Դոնալդ Թրամփին քննադատելուց: Նրանց թվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, որը ձեռնպահ է մնացել Թրամփին քննադատելուց և չի բացատրել, թե արդյոք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կալանավորումը խախտում է միջազգային իրավունքը։
ԱՄՆ-ի կողմից Մադուրոյի ձերբակալությունից հետո Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցել Կարակասում տեղի ունեցած գործողությանը, չնայած ցանկանում է խոսել Թրամփի հետ և «պարզել փաստերը»։