ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ ուկրաինացի երեխաների կեսից ավելին փախստական է դարձել Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո
Ուկրաինացի երեխաների կեսից ավելին փախստական է դարձել Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։
Այս մասին տեղեկություն է տարածում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
«Քանի որ ընտանիքները թողնում են ամեն բան, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երեխաներին՝ հոգեբանական առողջության և խնամքի ծառայությունների օգնությամբ։ Խաղաղություն բոլոր երեխաներին»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ։
Ըստ «Euronews»-ի՝ Ուկրաինայում բնակվող 7,5 միլիոն երեխաներից մինչև 4,3 միլիոնը ստիպված են եղել լքել իրենց տները պատերազմի պատճառով։