ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնակատարն ասում է, որ Գազայի հատվածը «բնակության համար անպիտան» է դարձել երեք ամսվա պատերազմից հետո
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնակատար Մարտին Գրիֆիթսն ասում է, որ Գազայի հատվածը «բնակության համար անպիտան» է դարձել երեք ամսվա պատերազմից հետո:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը և արտակարգ իրավիճակների համակարգողը ասում է, որ Գազայի հատվածում մարդիկ սովամահության վտանգի տակ են, իսկ Գազայի բնակիչները ականատես են լինում ամենօրյա մահվան սպառնալիքների, ինչին աշխարհը հետևում է:
Մարտին Գրիֆիթսի խոսքերով, շարունակվող պատերազմի ընթացքում հազարավոր կանայք և երեխաներ են զոհվել, իսկ ընտանիքներն ապրում են բաց երկնքի տակ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ արաբական անկլավում միայն մի քանի հիվանդանոցներ են մասամբ գործում, վարակիչ հիվանդությունները տարածվում են, իսկ ներկա քաոսի պայմաններում օրական 180 կին է ծննդաբերում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը պահանջել է անհապաղ դադարեցնել պատերազմը և ազատ արձակել բոլոր պատանդներին։