ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ մարդասիրական օգնությունով բեռնված ավելի քան 30 բեռնատարներ մտել են Գազա
Մարդասիրական օգնությունով բեռնված ավելի քան 30 բեռնատարներ մտել են Գազա, հայտնել են ՄԱԿ-ից։
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերը համակարգող գործակալությունը հայտնել է, որ Ռաֆահի սահմանային անցակետով անցել է 33 բեռնատար, որոնք տեղափոխում էին ջուր, սնունդ և բժշկական պարագաներ։
Հոկտեմբերի 21-ից հետո Ռաֆահ սահմանային անցակետով Գազայի հատված է մտել ընդհանուր առմամբ 117 բեռնատար։ ՄԱԿ-ի տվյալներով՝ օրական տարածք է մտել մինչև 500 բեռնատար, հետևաբար հումանիտար իրավիճակի վատթարացումից խուսափելու համար անհրաժեշտ է ավելի մեծ ծավալի օգնություն։