ՄԱԿ-ի գնահատականներով՝ 2024 թվականին Ուկրաինայի բնակչության 40 տոկոսը մարդասիրական օգնության կարիք կունենա
ՄԱԿ-ի գնահատականներով՝ 2024 թվականին Ուկրաինայի բնակչության 40 տոկոսը մարդասիրական օգնության կարիք կունենա։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալներով՝ պատերազմը ստիպել է Ուկրաինայի 6,3 միլիոն բնակիչներին լքել երկիրը։
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ, ավերվում են նրանց տները և կարևոր ենթակառուցվածքները:
ՄԱԿ-ի զեկույցում ընդգծվում է, որ Ուկրաինայում ռուսական հարձակումների նոր ալիքը սկսվել է հունվարի առաջին շաբաթից, որը շարունակվում է մինչ օրս։
Հունվարի 15-ին ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների համակարգող Մարտին Գրիֆիթսը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կներկայացնեն ՄԱԿ-ի կողմից համակարգված պլանները՝ փրկելու խաղաղ բնակիչներին և վերացնելու արտակարգ իրավիճակի պատճառած վնասը: