ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի արտգործնախարարի հետ

15:44, 26.04.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մոսկվայում հանդիպում է իր ռուս գործընկերոջ հետ։ Հանդիպմանն ընդառաջ Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան անմիջապես արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը մի շարք հարցերի շուրջ հետագա շփումներ հաստատելու, այդ թվում՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ, որը դարձել է բազմաթիվ խնդիրների կատալիզատոր։

Լավրովն ասել է, որ Մոսկվան բարձր է գնահատում ՄԱԿ-ի նախաձեռնությունը՝ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ՝ նշելով, որ Արևմուտքի կողմից անտեսվել են ՄԱԿ-ի բազմակողմ սկզբունքները։

Անտոնիո Գուտերեշն իր հերթին ասել է, որ թեև կողմերը տարբեր մեկնաբանություններ ունեն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն անհրաժեշտ է պայմաններ ստեղծել անհապաղ զինադադարի և խաղաղության հաստատման համար։

Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նմանատիպ