ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվա այցից առաջ բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվա այցից առաջ բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մոսկվա կատարելիք այցից առաջ Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպմանը Անտոնիո Գուտերեշը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակն է որքան հնարավոր է շուտ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Թուրքիայի նախագահը ընդգծել են բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքների բացման հրատապ անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ Գուտերեշը աջակցություն է հայտնել Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերին՝ կապված Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ։

Անտոնիո Գուտերեշը ապրիլի 26-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է բանակցություններ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրանից հետո ապրիլի 28-ին Կիևում նախատեսված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի նախագահ Վոկոդիմիր Զելենսկու հանդիպումը։