ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին և Պակիստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ էսկալացիայից խուսափելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանին և Պակիստանին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ երկրների միջև էսկալացիայից խուսափելու համար,- ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուժարիկը։
«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ երկու երկրների միջև անվտանգության բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, երկխոսության և համագործակցության միջոցով՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներին համապատասխան», – ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դուժարիկը։
Հիշեցնենք՝ երեկ Իրանը խախտել էր Պակիստանի օդային տարածքը, ինչի հետեւանքով երկու երեխա է զոհվել։ Պակիստանը հայտարարեց, որ կդադարեցնի բոլոր բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, որից հետո Պակիստանը հրթիռային հարձակում գործեց Իրանի վրա։