ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ծանոթացել է Վրաստանի զբոսաշրջային ներուժին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ծանոթացել է Վրաստանի զբոսաշրջային ներուժին։
Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թամար Ղորիաուլին հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդի հետ։ Հանդիպումը կայացել է Կախեթիի Ծինանդալի քաղաքում։
Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկատվության համաձայն՝ Թամար Ղորիաուլին Աբդուլլահ Շահիդին ներկայացրել է Վրաստանի զբոսաշրջային ուղղությունը, Կախեթիի զբոսաշրջային ներուժը, ավարտված և ընթացիկ նախագծերը զբոսաշրջության վերականգնման առումով։
Աբդուլլահ Շահիդը Վրաստանում է կառավարության հրավերով։