ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Գազայում անհապաղ մարդասիրական հրադադարի մասին ոչ պարտադիր բանաձեւին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Գազայում անհապաղ մարդասիրական հրադադարի մասին ոչ պարտադիր բանաձեւին:
Բանաձևին աջակցել է 153 անդամ երկիր, տասը դեմ է եղել, իսկ 23-ը ձեռնպահ է մնացել։
ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Գիլադ Էրդանը բանաձեւն անվանել է «կեղծավոր» և ասել, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մասին խոսք չկա։
«Հրադադարը միայն օգուտ կբերի ահաբեկիչներին, ովքեր հումանիտար օգնություն են գողանում իրենց համար»,- ասել է Էրդանը։
Մինչ այդ՝ հոկտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւով «մարդասիրական զինադադար» էր խնդրել, որը հաստատվել էր 121 ձայնով։մ