ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Պաղեստինի կողմից մշակված բանաձեւը, որով պահանջում է «Իսրայելից 12 ամսվա ընթացքում դադարեցնել իր անօրինական ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքում»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Պաղեստինի կողմից մշակված բանաձեւը, որով պահանջում է «Իսրայելից 12 ամսվա ընթացքում դադարեցնել իր անօրինական ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքում»: Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։
Բանաձեւին աջակցել է 124 երկիր, դեմ՝ 13, ձեռնպահ է մնացել 43 երկիր, այդ թվում՝ Վրաստանը։ Բանաձևը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հուլիս ամսվա խորհրդատվական կարծիքն այն մասին, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների և բնակավայրերի օկուպացիան անօրինական է, և որ իսրայելական ուժերը պետք է հետ քաշվեն:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւը հաստատել է համաշխարհային առաջնորդների հանդիպումից մի քանի օր առաջ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը սեպտեմբերի 26-ին ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Բանաձևն առաջինն է, որը պաշտոնապես ներկայացվել է Պաղեստինի ինքնավարության կողմից, քանի որ այն այս ամիս ստացել է լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ, ներառյալ ՄԱԿ-ի անդամների նստավայրը ժողովների դահլիճում և բանաձևերի նախագծեր առաջարկելու իրավունքը: