ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Օլիմպիական զինադադարի բանաձևը Փարիզ 2024-ի ժամանակ. Ռուսաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից #1TVSPORT
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Փարիզի խաղերի ժամանակ օլիմպիական զինադադարի մասին բանաձեւ է ընդունել։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է արտահայտվել Գլխավոր ասամբլեայի անդամների կեսից ավելին։ Ռուսաստանը և Սիրիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։
1993 թվականից ի վեր Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ Օլիմպիական խաղերի տարում, որոշում է ընդունում «մոլորակի վրա ավելի խաղաղ և երջանիկ կյանք կառուցելու սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով»։
2024 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։