ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել Գազայի հատվածում «անհապաղ, տեւական եւ կայուն մարդասիրական հրադադարի» մասին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 120 կողմ, 14 դեմ ձայներով բանաձեւ է ընդունել Գազայի հատվածում «անհապաղ, տեւական եւ կայուն մարդասիրական հրադադարի» մասին:
Այս բանաձեւի նախաձեռնողը Հորդանանն է։
Փաստաթուղթը նաև պահանջում է, որ բոլոր կողմերը պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքը և Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների մատակարարումը «շարունակական, բավարար և անխոչընդոտ լինի»:
Բանաձեւը նաեւ կոչ է անում անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին:
Նշենք, որ փաստաթղթում մեկ անգամ չի հիշատակվում ՀԱՄԱՍ շարժման մասին, որը դժգոհություն ու բողոք է առաջացրել Իսրայելում։
Բանաձևի կողմնակիցներն են՝ Չինաստանը, Իրանը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Հորդանանը, Լիբանանը, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Իսպանիան, Նորվեգիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Հայաստանը, Ադրբեջանը։
Բանաձեւին չաջակցած 14 երկրների թվում են՝ ԱՄՆ, Իսրայելը, Հունգարիան, Ավստրիան, Չեխիան, Խորվաթիան, Տոնգան, Պարագվայը, Նաուրուն, Միկրոնեզիան։
Բացի այդ, ձեռնպահ են մնացել 45 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Կանադան, Ավստրալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Իտալիան, Շվեդիան, Լեհաստանը, Լիտվան, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։
Սա առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որը կազմակերպությունը ստացել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից և Գազայի հատվածի վրա Իսրայելի պատասխան գրոհից հետո։ Նշված բանաձեւի կատարումը պարտադիր չէ։ Մինչ այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս անգամ չկարողացավ ընդունել բանաձեւի տեքստը, քանի որ Խորհրդի մշտական անդամ երկրները տարբեր դիրքորոշումներ ունեին։