ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ սկսվել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանումը
ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ սկսվել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանումը։ Այս մասին գրում է «BBC»-ն։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատում է, որ անվտանգ դուրսբերման գործողություն է իրականացվում՝ համաձայնեցնելով ՄԱԿ-ի և հակամարտող կողմերի հետ։ Քաղաքացիների տարհանման համար նախատեսված ավտոշարասյունը անցել է մոտ 230 կմ և շաբաթ առավոտյան հասել Մարիուպոլի գործարան։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պնդում է, որ մանրամասները չպետք է բացահայտվեն, քանի դեռ իրավիճակը թույլ չի տա, քանի որ դա լուրջ վտանգ է ներկայացնում խաղաղ բնակիչների և ավտոշարասյան անվտանգության համար», – ասվում է հայտարարության մեջ:
Մարիուպոլից տարհանման գործընթացը հաստատել է նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչը։