ՄԱԿ-ի ավելի քան 50 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, դատապարտում են Ուկրաինայի օկուպացված շրջաններում նախագահական ընտրություններ անցկացնելու Ռուսաստանի փորձը
ՄԱԿ-ի ավելի քան 50 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, դատապարտում են Ուկրաինայի օկուպացված շրջաններում նախագահական ընտրություններ անցկացնելու Ռուսաստանի փորձը։ Համապատասխան համատեղ հայտարարությունն ընթերցել է ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի ժամանակավորապես օկուպացված շրջաններում ՌԴ նախագահական ընտրություններ անցկացնելու Ռուսաստանի Դաշնության ոչ լեգիտիմ փորձերը։ ՄԱԿ-ի մեկ այլ անդամ երկրի տարածքում առանց նրա թույլտվության ընտրությունների անցկացումը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։ Նման ընտրությունները լեգիտիմ չեն միջազգային իրավունքի համաձայն»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։
Ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ում 56 երկրների դեսպաններ կանգնել են Սերգեյ Կիսլիցայի կողքին՝ ի նշան համերաշխության։
Կիսլիցայի խոսքով՝ համատեղ հայտարարության ստորագրողները կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ագրեսիայի պատերազմն Ուկրաինայի դեմ և անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր ուժերը Ուկրաինայի տարածքից։